«Ժամանակ». Կսկսվի Սարգսյան-Աբրահամյան մրցամարտը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կսկսվեն կառավարությունում կադրային փոփոխությունների և կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև: Ըստ էության, հենց սա նկատի ունենալով էր, երևի թե, տարեվերջին Հովիկ Աբրահամյանն ազդարարել, որ կառավարությունում տեղի կունենա օպտիմալացում:
Քանի որ իշխանության ներսում այսօր ընթանում է մի քանի խմբերի պայքար, և քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հարցում ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Սարգսյանի համար կարկանդակի թեկուզ մի փոքր փոքրացումը կարող է լուծել մարտավարական մեծ խնդիրներ, և փոխարենը բարդացնել Հովիկ Աբրահամյանի խնդիրները: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանն իրեն զգում է «ձիու վրա», նա փորձում է գնալ այդ օպտիմալացմանը:
Այս տեսանկյունից սկզբունքային հաջողությունը նա իր համար արձանագրել է: Հաջորդ փուլով առաջանում է այն հարցը, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչպիսի իշխանական «կլաստերներ» են ձևավորվելու: Այսինքն՝ անցկացնելով օպտիմալացման գաղափարը՝ Սերժ Սարգսյանը դեռ պետք է փորձի դրա արդյունքում անցկացնել նաև իր համար ձեռնտու դասավորություն, ձեռնտու կառուցվածք, որտեղ ուժերի հարաբերակցությունը կլինի իր օգտին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի, որը նրա հիմնական մրցակիցն է:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից