Խաչմերուկում «Օպելը» բախվել է «Prado»-ին ու շրջվել. վարորդն ու ուղևորները փախել են. Shamshyan.com
Արտակարգ Պատահար
Հունվարի 13-ին, ժամը 06.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (տուժածներ չկան). ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 4/2 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 ZD 171 (վարորդը բացակայում է) եւ «Toyota Prado» մակնիշի 97 UA 999 համարանիշների (վարորդ՝ Վ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Opel-ի վարորդը մեծ արագությամբ վարելով մեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել կարմիր լույսի տակ կայանված Toyota-ին, որից հետո կողաշրջվել է: Վարորդին եւ վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերել եւ առաջին օգնությունը ցուցաբերել են Toyota-ի վարորդն ու ուղեւորը, որից հետո, օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, Opel-ի վարորդը եւ ուղեւորները դիմել են փախուստի: Պարզվել է նաեւ, որ Opel-ը ԱՊՊԱ չունի:
Ամբողջական նյութն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից