Արթուր Սարկիսովը մարզումներին հոկեյ խաղալու և դահուկասպորտով զբաղվելու մասին (լուսանկարներ)
Սպորտ
Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաքի ընթացքում զբաղվել են դահուկասպորտով և հոկեյ են խաղացել:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը՝ անդրադառնալով հավաքին, նշել է.
«Ես հավանաբար կյանքումս երկրորդ անգամ էի դահուկների վրա կանգնում: Առաջին անգամ դա եղել է դպրոցում, սակայն արդեն անցել է 20 տարի: Շատ դուրս եկավ, ֆիզիկապես բարդ էր, սակայն դրական էմոցիաներ ստացա: Հավաքը հետաքրքիր է: Հենց այն է, ինչ պետք է արձակուրդից հետո: Հասցրել ենք նաև հոկեյ խաղալ, ես սիրում եմ հոկեյ: Դահուկասպորտը ևս խորթ չէր ինձ, բոլորս հաջողությամբ հաղթահարեցինք տարածությունը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու