Ռունիի ռեկորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդում» (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին նոր ռեկորդ սահմանեց անգլիական ակումբում:
Պրիմեր լիգայի 21-րդ տուրում «Նյուքասլի» դեմ խաղում (3:3) հարձակվողը դիպուկ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Այս խաղում Ռունին դուբլ է ձևակերպել:
Սա անգլիացու 19-րդ 11 մետրանոցն էր մանչեսթերյան թիմում: Մինչ այս, ռեկորդը պատկանում էր Ռուդ Վան Նիստելրոյին, ով մանկունյացիների կազմում հանդես է եկել 2001/06թթ.:
Նշենք, որ Ռունին ԱՊԼ-ի ակումբների շրջանում մեկ թիմում խփած գոլերի քանակով հավասարվեց Թիերի Անրիին: Ռունին դարձել է 175 գոլի հեղինակ, նույնքան գոլ Անրին հեղինակել է Լոնդոնի «Արսենալում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու