Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը կդադարեցվի
Հայաստան
Երևանի Հանրապետության հապարակում հունվարի 13-ին' ժամը 20-ին, տեղի ունենալիք «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգի կապակցությամբ ժամը 18:30-ից կդադարեցվի Նալբանդյան փողոցի՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտայի՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ փողոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը