Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից 

Առանձնակի ակնկալիքներ չունենա՛ք

Վերլուծական

Չեմ ցանկանա բոլորիդ մոտ «բայղուշի» տպավորություն թողնել, բայց ցավով պետք է հաղորդենք, որ 2016-ին ևս մեր երկրի տնտեսությանը մեծ փորձություններ են սպասվում, որի տակից դուրս գալու համար, ամենայն հավանականությամբ, կառավարությունից պահանջվելու են առանձնակի ջանքեր, իսկ թե որքանով մերոնք պատրաստ կլինեն համապատասխան կամք ցուցաբերել, մնում է միայն կռահել:

Իսկ մեր կողմից նման ահազանգ հնչեցնելու առիթ տալիս են, մասնավորապես, այն գործընթացները, որոնք ընթանում են Ռուսաստանում՝ սկսած այս երկրի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելու շրջանից. ըստ տնտեսական հեղինակավոր վերլուծաբանների՝ ամենևին էլ չի բացառվում, որ նավթի գինն իջնի մինչև 20-25 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:

Ակնհայտ է, որ նման կանխատեսումների իրականացման պարագայում, ռուսական տնտեսությունն էական անկում է ապրելու, որն էլ, իր հերթին, խիստ բացասաբար է անդրադառնալու այստեղ աշխատանքային գործունեություն ծավալող մեր հայրենակիցների վրա:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2015 թվականի ընթացքում Հայաստան կատարած դրամական փոխանցումները չեն գերազանցել 500 միլիոնի շեմը: Եթե այս տենդենցը շարունակվի ապագայում ևս, ապա մենք կարող ենք ունենալ առնվազն 5 անգամ առավել նվազ չափի ակնկալիքներ: Այս ամենը կարող է հանգեցնել անգամ նրան, որ մեր հայրենակիցները, որոնք ավանդաբար աշխատանքային գործունեություն էին ծավալում ՌԴ-ում, այլևս նպատակահարմար չգտնեն՝ մեկնելու Ռուսաստան, քանի որ ակնհայտ է՝ այս երկիր մեկնելու ամբողջ իմաստն է կորում. ի՞նչ միտք ունի ընտանիքից հեռանալը, երբ դրա արդյունքում չես կարող լուծել այն ֆինանսական խնդիրները, որոնք ծառացել են քո առջև:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց պետք է ամրագրենք, որ Հայաստանի տնտեսության համար լավագույն օրերն այլևս անցյալում են, ու ժամանակն է եկել՝ «գոտիները ձգելու»: Առաջին բանը, որ պետք է կառավարությունը ցուցաբերի, տարրական կամքն է՝ երկրում մղելու իրական պայքար՝ կոռուպցիայի դեմ: Եթե հակակոռուպցիոն քաղաքականությունը վերջապես միս ու արյուն ստանա, ապա շատ մեծ ազդեցություն կունենա տնտեսական և սոցիալական խնդիրների վրա: Հաջորդ քայլը, որ ակնկալվում է մեր կառավարությունից, երկրում հստակ հակամենաշնորհային և մրցակցային հարաբերություններ ստեղծելն է: Այնուհետև պետությունը պետք է հստակ երաշխիքներ տա ներդրողներին՝ կապված Հայաստանում նրանց դրամական միջոցների հետ. ՀՀ-ում կապիտալը պետք է ունենա հստակ իրացվելիություն: Հաջորդը, որ տնտեսագետները շատ հաճախ նշում են իրենց ելույթներում, պետության կողմից արտահանման խրախուսումն ու ճիշտ վարկային քաղաքականություն վարելն է: Արտահանման խրախուսման և վարկային քաղաքականության մեջ ճկունություն ապահովելու համար որոշ տնտեսագետներ, օրինակ, կառավարությանն առաջարկում են ռուբլով վարկեր տրամադրել և արտահանումների ռիսկերը մասամբ սուբսիդավորել:

Այսքանից հետո ակնհայտ է մեկ բան. ապահովել Հայաստանի հետագա զարգացումն ու գոյությունը նույն կերպ, ինչպես նախկինում էր արվում, այլևս անհնար է: Ժամանակի մարտահրավերները ստիպում են մեզ նոր մոտեցումներ ցուցաբերել տնտեսության զարգացման ուղղությամբ՝ առանց որոնց մենք պարզապես կկործանվենք:

Արդյոք հայրենի կառավարությունը կդրսևորի՞ համապատասխան քաղաքական կամք՝ գոնե մասամբ կյանքի կոչելու այն քայլերը, որոնք մենք նշեցինք վերևում, պարզ կլինի հետագայում, բայց որ այս տարի էլ ստիպված ենք լինելու բավարարվել նվազագույնով, այլևս փաստ է:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներ
Ամենադիտված