Սաուդյան Արաբիան մի քանի հազար զինծառայող կուղարկի Սիրիա. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Սաուդյան Արաբիան նախատեսում է մի քանի հազար զինծառայող ուղարկել Սիրիա`ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ ցամաքային գործողությանը մասնակցելու համար:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը, իրենց գործողությունները սաուդցիները մտադիր են համաձայնեցնել Թուրքիայի հետ, որի հետ երկու շաբաթ առաջ նրանք համակարգող խորհուրդ են ձևավորել: Զինվորականների ճշգրիտ թիվը, որոնք Սաուդյան Արաբիան պատրաստ է ուղարկել Սիրիա, չի ճշտվում:
Պարբերականը նշում է, որ Թագավորության իշխանությունները, ինչպես նաև պաշտոնական Անկարան, նպատակ է ունեն հասնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալուն և թերահավատորեն են մոտենում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը`առանց լրացուցիչ ռազմական ճնշման Դամասկոսի վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից