Նյու Յորքում անօդաչուն բախվել է Empire State Building երկնաքերին
Աշխարհ
Նյու Յորքում անօդաչուն բախվել է Empire State Building երկնաքերին, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Անօդաչուի օպերատորը՝ Նյու Ջերսիի երիտասարդ բնակիչը, կալանավորված է: Նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում: Ենթադրաբար նա փորձել է դրոնի միջոցով մի քանի լուսանկար անել, սակայն կորցրել է սարքի կառավարումը: Նրան մեղադրում են շրջապատի մարդկանց անվտանգությանը սպառնացող գործողություններ իրականացնելու մեջ:
Դրոնը բախվել է շինությանը 40-րդ հարկի վրա և ընկել 35-րդ հարկի պատշգամբ: Օպերատորը դիմել է շենքի անվտանգության ծառայությանը` խնդրելով իրեն վերադարձնել դրոնը, սակայն նրանք, տեղեկանալով կատարվածի մասին, ոստիկանություն են կանչել:
103 հարկանի Empire State Building աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկն է: Դրա բարձրությունը 443 մետր է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից