ՄԱԿ-ի աշխատանքային խումբը անօրինական է ճանաչել Ասանժի ազատազրկումը
Աշխարհ
ՄԱԿ-ի աշխատանքային խումբն անօրինական է ճանաչել Ջուլիան Ասանժին ազատազրկումը: Այդ մասին հաղորդվում է պաշտոնական հայտարարության մեջ:
«WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ապօրինաբար է ազատազրկվել»,-ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի փորձագետները նաև կոչ են արել շվեդական և բրիտանական իշխանություններին ազատ արձակել լրագրողին և այսուհետ հարգել նրա ազատ տեղաշարժման իրավունքը: Աշխատանքային խմբի կարծիքով` Ասանժի երկարաժամկետ ազատազրկումը տեղի է ունեցել այն պատճառով, որ Շվեդիայի դատախազությունը ոչ բավարար հետաքննություն է անցկացրել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից