Էրդողանը պետք է ներողություն խնդրի. Նարիշկինը` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին
Աշխարհ
Ռուս-թուրքական հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում, սակայն ցանկացած իրավիճակից ելքը միշտ էլ կա, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Կարելի է վստահ խոսել այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում. դա իսկապես այդպես է: Սակայն, հեռանկարներ միշտ էլ կան, ցանկացած իրավիճակից ելք միշտ էլ կա»,-ասել է նա RT-ին տված հարցազրույցում:
Նարիշկինի խոսքով՝ նախ և առաջ, թուրքական կողմը՝ ի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, պետք է ներողություն խնդրի, պատժի մեղավորներին և վերանայի Սիրիայում տիրող իրավիճակի իր քաղաքականությունը:
«Ի վերջո, ամբողջ աշխարհի համար այժմ ակնհայտ է, որ թուրքական կողմը, ցավոք, օգնում էր ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությանը՝ նավթ գնելով և այլ աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչների ավազակախմբերին: Դա, իհարկե, անհամատեղելի է քաղաքակիրթ պետության վարքագծի հետ, որը պարտավոր է օգնել միջազգային հանրությանը՝ պայքարել համաշխարհային սպառնալիքի դեմ: Ես նկատի ունեմ միջազգային ահաբեկչությունը»,- հավելել է Պետդումայի խոսնակը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից