Քյոլնում ուղիղ եթերի ժամանակ լրագրողուհին ենթարկվել է սեռական ոտնձգության (տեսանյութ)
Աշխարհ
Քյոլնում կառնավալի ժամանակ սեռական բնույթի 22 դեպք է արձանագրվել: Տուժածներից մեկը RTBF բելգիական հեռուստաալիքի լրագրող Էսմերալդա Լաբյեն է: Նա հարձակման է ենթարկվել ռեպորտաժի ընթացքում:
Նրա վրա հարձակված քաղաքացիները չեն ամաչել միացրած տեսախցիկներից և ծիծաղել են՝ անպարկեշտ ժեստեր ցուցադրելով:
Ինքը՝ լրագրողը, ավելի ուշ խոստովանել է, որ տեսագրությունը միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչ նա ստիպված է եղել հանդուրժել: Միևնույն ժամանակ, նրան ամենից շատ զայրացրել է այն, որ տեղական ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ ոչ մի լուրջ միջադեպ չի նկատվել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Էսմերալդա Լաբյեն մտադիր է այդ հարձակման գործը դատարան հասցնել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից