Twitter-ը 125 հազար օգտահաշիվ է արգելափակել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում
Աշխարհ
Twitter սոցիալական ցանցը վերջին վեց ամսվա ընթացքում արգելափակել է ավելի քան 125 հազար օգտահաշիվ՝ ահաբեկչության քարոզչության համար: Նրանց մեծ մասն օգտագործում էին ԻԼԻՊ-ի կողմնակիցները, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Մասնավորապես տեղի է ունեցել օգտահաշիվների արգելափակման ավելացում, իսկ նման տեսակի գործունեությունն աստիճանաբար անհետանում է Twitter-ի տիրույթից»,- նշել են ընկերությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները մարտական գործողությունների համակարգման և նոր կողմնակիցների հավաքագրման համար օգտագործում էին Twitter-ը:
Twitter-ը բազմիցս քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ դարձել է ահաբեկիչների քարոզչության սիրված գործիքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից