Առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա
Աշխարհ
Սիրիայից և Էրիտրեայից առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԻԱ-ն, այս մասին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Երկիր է ժամանել վեց մարդ, ովքեր ունեն միջազգային աջակցության կարիք: Լատվիա է ժամանել Սիրիայից և Էրիտրեայից երկու ընտանիք, այդ թվում և նախադպրոցական տարիքի երկու երեխա»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Լատվիան պարտավորվել է երկու տարիների ընթացքում իր երկրի տարածքում տեղավորել 531 փախստականի: Նախնական շրջանում նրանք մնալու են անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կենտրոնում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից