ՌԴ-ն հայտնել է Եգիպտոսի հետ թռիչքները վերսկսելու ժամկետների մասին
Ռուսաստան
Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Եգիպտոս միայն այն բանից հետո, երբ Եգիպտոսի օդանավակայաններում կուժեղացվեն անվտանգության միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ՌԻԱ-ն, այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը:
«Ամեն բան կախված է եգիպտական կողմից: Երբ նրանք կապահովեն անվտանգության համար անհրաժեշտ պայմանները, որոնք կբավարարեն մեր պահանջներին, մենք կստուգենք և եթե հավաստիանանք, կվերսկսենք թռիչքները»,- ասել է Սոկոլովը' հավելելով, որ կապեր կան, սակայն իրենց դեռ սպասում են արդյունքների:
ՌԴ տրանսպորտի նախարարը հավելել է նաև, որ նախաձեռնությունը պետք է լինի եգիպտական կողմինը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ