Թուրքիան հայտարարել է Իրաքի հետ վիզային ռեժիմի խստացման մասին
Աշխարհ
Թուրքիայի իշխանություններն իրենց երկրի տարածք մուտք գործելու նոր կարգ են սահմանել Իրաքի քաղաքացիների համար, հաղորդում է RNS-ը՝ հղում անելով Անկարայի ԱԳՆ-ին:
Այսուհետ իրաքցիները կկարողանան մեկնել Թուրքիա միայն մուտքի արտոնագրերով, որոնք կտրվեն երկրի դեսպանատներում: Նախկինում նրանք մուտքի իրավունք ստանալու հնարավորություն են ունեցել սահմանին:
Ինչպես հայտարարել են Անկարայում, այդ միջոցները կապված են ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից