Օլանդը և Մերկելը Ստրասբուրգում քննարկել են միգրացիայի, Սիրիայի և ԵՄ-ի խնդիրները
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 7-ին Ստրասբուրգում կայացած հանդիպմանը քննարկել են ներկայիս միգրացիոն ճգնաժամը և դրա հնարավոր լուծման ուղիները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Օլանդը և Մերկելը համաձայնել են, որ Եվրահանձնաժողովի կողմից ընդունված գործողությունների ծրագիրն առաջնային է, այն ներառում է օգնությունը Հունաստանին՝ երկրի սահմաններում իրադրության հսկողության համար, ինչպես նաև պայքարը միգրանտների անլեգալ փոխադրողների դեմ: Ծրագիրը նաև ֆինանսական օգնության հատկացում է նախատեսում Թուրքիային՝ Եվրոպա փախստականների հոսքը սահմանափակելու նպատակով:
Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև Եվրամիության գագաթնաժողովի հիմնական թեմաները, որը փետրվարի 18-19-ին տեղի է ունենալու Բրյուսելում:
Բացի այդ, Օլանդը և Մերկելը քննարկել են սիրիական ճգնաժամը և «ընդհանուր մտահոգություն» հայտնել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից