Եվրոպայում ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Թուրքիայի զինվորականների
Աշխարհ
Փարիզի, Դյուսելդորֆի, Դորտմունդի և Քյոլնի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ Թուրքիայի իշխանությունների գործողությունների հանդեպ վրդովմունքն արտահայտելու համար, հաղորդում են քրդական ԶԼՄ-ները:
Ցուցարարները կամայական են համարում թուրք ուժայինների հակաահաբեկչական ռեյդը, որի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, ենթադրաբար, Քրդական աշխատավորական կուսակցության անդամները:
Գործողության շրջանակներում, որը տևել է մոտ մեկ ամիս, կառավարական ուժերը սպանել են այն մարդկանց, ովքեր եղել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ջիզրե քաղաքի նկուղում: Թուրքական հեռուստաալիքների տեղեկության համաձայն՝ այնտեղ թաքնվում էին 70 գրոհայիններ: Սակայն, Եվրոպայում ցուցարարները գտնում են, որ մահացածները, հավանաբար, խաղաղ քաղաքացիներ են եղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից