Թուրքիայում 60 քուրդ գրոհային է սպանվել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Թուրքիայի Ջիզրե բնակավայրում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 60 անդամ սպանվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը:
Ուժային կառույցներում հեռուստաալիքի աղբյուրի տվյալով՝ թուրք ուժայինները ներխուժել են նկուղ, որտեղ 70 քուրդ զինյալ է եղել, նրանցից 60-ը զոհվել է զինված բախման հետևանքով:
Ավելի վաղ, քրդամետ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Ջիզրեի նկուղներից մեկում մի քանի տասնյակ խաղաղ քաղաքացիներ են արգելափակվել, այդ թվում՝ վիրավորներ, և պահանջել են բժշկական օգնություն տրամադրել նրանց:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից