Բրիտանացի զինվորականները ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում գործողությունների պլան կմշակեն. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի բանակը Shamal Storm զորավարժություններ կանցկացնի՝ Հորդանան ավելի քան 1,6 հազար զինծառայող և 300 միավոր զրահատանկային տեխնիկա ուղարկելու համար:
Սակայն, The Telegraph-ի տվյալներով՝ այդ գործողությունների նպատակը՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առճակատման դեպքում Արևելյան Եվրոպա զորքեր տեղափոխելու համար սխեմաները մշակելն է: Այդ մասին պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը:
«Դրանք «Իսլամական պետության» դեմ ուղղված զորավարժություններ չեն: Ընդհակառակը, մենք ավելի շուտ պատրաստ ենք միանալ ԱՄՆ-ին Ուկրաինայում, այլ ոչ թե Սիրիայում»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից