Օմսկում սաունայի հաճախորդը ծեծի է ենթարկել ադմինիստրատորին՝ վատ բջջային կապի պատճառով (տեսանյութ)
Աշխարհ
Միջադեպը տեղի է ունեցել Օմսկի Կոմարովո փողոցի վրա գտնվող սաունայի նկուղային հարկում: Այցելուներից մեկը ծեծել է հաստատության ադմինիստրատորին, իսկ ավելի ուշ ծեծկռտուք է սկսել ոստիկանության աշխատակիցների հետ, որոնք ժամանել են նրան ձերբակալելու համար:
LifeNews-ի տրամադրության տակ են հայտնվել անվտանգության տեսախցիկների կադրերը: Տեսագրությունում երևում է, որ տղամարդը երկար ժամանակ փորձում էր բջջային հեռախոսով զանգահարել ինչ-որ մեկին, սակայն չի կարողացել՝ վատ կապի պատճառով: Այդ իրավիճակը հունից հանել է հաճախորդին:
Զայրացած այցելուն բռնել է ադմինիստրատոր Եկատերինայի մազերից, մի քանի անգամ հարվածել պատին՝ ստիպելով նրան հավաքել ստացիոնար ապարատով ինչ-որ հեռախոսահամար: Այնուհետև գցելով աղջկան սեղանի տակ՝ հարվածել է ոտքերով մի քանի անգամ: Ենթադրվում է, որ կռվարարը գինովցած է եղել: Ինչպես հաջողվել է պարզել, տղամարդը զանգահարում էր ընկերոջը: Նա ցանկանում էր խնդրել նրան գումար բերել՝ սաունայում խնջույքը շարունակելու համար:
Եկատերինան բազմաթիվ վնասվածքներով և քթի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից