Ֆրանսիայում 2000 մարդ տարհանվել է լիցեյից՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո
Աշխարհ
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բելֆոր քաղաքի լիցեյից մոտ 2 հազար մարդ տարհանվել՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով տեղական պրեֆեկտուրայի հաղորդագրությանը:
«Լիցեյում զանգ է ստացվել, որ հաստատության տարածքում ռումբ է տեղադրված»,- հաղորդել են պրեֆեկտուրայից:
Այժմ տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները: Նշվել է նաև, որ այնտեղ կարող են սակրավորների ուղարկել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից