ԻՊ-ի ձերբակալված անդամներն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում
Աշխարհ
Եկատերինբուրգում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներն ահաբեկչական հարձակումներ էին նախապատրաստում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԱԴԾ-ին:
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից 2016 թ. փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալվել են հանցավոր խմբի յոթ անդամներ, որոնք Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Սվերդլովսկի մարզի տարածքում ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգտագործմամբ ռեզոնանսային ահաբեկչական հարձակումների նախապատրաստումն էին իրականացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եկատերինբուրգում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի յոթ անդամների, ովքեր ներառված են եղել ԻՊ-ի կազմում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից