Հայտնի է Գերմանիայում երկաթուղային վթարի նախնական պատճառը
Աշխարհ
Ոստիկանությունները հայտնել են Գերմանիայում երկու մարդատար գնացքների ճակատային բախման նախնական պատճառը: Իրավապահ մարմինների աշխատակիցների տեղեկության համաձայն՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:
Ոստիկանությունը հաստատեց 8 մարդու մահվան լուրը: Վերջին տվյալներով՝ մոտ 150 մարդ վիրավորվել է, 50-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել: Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները: Վիրավորներից շատերը հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռների օգնությամբ:
Հիշեցնենք, որ գնացքների բախումը տեղի է ունեցել Գերմանիայի Բադ-Այբլինգ քաղաքում: Հարվածն այնքան ուժեղ էր, որ գնացքներից մեկի վագոնները դուրս են եկել ռելսերից և շրջվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից