Դոմինիկանայում բռնկվել է ռուսաստանցի զբոսաշրջիկներով «Բոինգը»
Աշխարհ
Դոմինիկանայի հանրապետությունում ասօր Մոսկվայի ժամանակով մոտ ժամը երեքին գրեթե կործանվել է ռուսաստանցի զբոսաշրջիկներով ինքնաթիռը: Թռիչքի ժամանակ բռնկվել է օդանավի շարժիչներից մեկը: Սակայն օդաչուներին հաջողվել է իջեցնել օդանավը:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, «Օրենբուրգի ավիաուղիների» 554 չվերթն իրականացնող «Բոինգ-777»-ը Պունտա-Կանայի օդանավակայանից թռչել է Մոսկվա: Ականատեսների խոսքով` միջադեպը տեղի է ունեցել թռիչքի մոտավոր 15-րդ րոպեին, երբ ինքնաթիռն արդեն եղել է մոտ 5 կիլոմետր բարձրության վրա:
Օդանավի կապիտանը որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան և արտակարգ վայիրէջք կատարել: Բարեբախտաբար, վայրէջքը հաջող է անցել: Հայտնի է, որ միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 346 ուղևոր, այդ թվում` 25 երեխա, որոնցից հինգը երկու տարեկանից փոքր էին: Նրանցից ոչ ոք չի տուժել, իսկ կրակը մարվել է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից