ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը միջազգային հետախուզության մեջ է
Աշխարհ
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխաիլ Խոդորովսկին Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզության մեջ է գտնվում`Սիբիրի Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»`հղում անելով աղբյուրին:
«Ռուսաստանում Ինտերպոլի միջազգային բյուրոն՝ ՌԴ գլխավոր դատախազության և քննչական կոմիտեից ստացված նյութերի հիման վրա, միջազգային հետախուզում է հայտարարել Խոդորովսկու նկատմամբ: Համապատասխան որոշումն ուղարկվել է Լիոնում գտնվող Ինտերպոլի կենտրոնական բյուրո»,- ասել է նա:
Նշվում է, որ Ինտերպոլի կենտրոնական գրասենյակն ընդունել է այդ որոշումը՝ ռուսաստանյան բյուրոյից համապատասխան շրջաբերականը քննարկելուց հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխաիլ Խոդորովսկու հեռակա կարգով ձերբակալման մասին որոշումը:
Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել 1998-ին Սիբիրի Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով: Բասմանյան դատարանը արտոնել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարի ձերբակալությունը: Ինքը՝ Խոդորովսկին գտնվում է Մեծ Բրիտանիայում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից