Ռուսաստանն ու Իրանը թռիչքների քանակի ավելացման մասին հուշագիր են ստորագրել
Աշխարհ
Ռուսաստանն ու Իրանը թռիչքների քանակը շաբաթական մինչև 28-ն ավելացնելու մասին հուշագիր են ստորագրել, ասվում է Ռոսավիացիայի կայքում զետեղված նյութերում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Յուրաքանչյուր կողմից նշանակված փոխադրողներն իրավունք կստանան շաբաթական առավելագույնը 28 չվերթ իրականացնել ցանկացած տեսակի օդանավի վրա՝ թռիչքների և այդ համաձայնագրում թվարկված նպատակակետերի համաձայն»,- ասված է Իրանի և ՌԴ-ի իշխանությունների միջև ավիահաղորդակցության ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրում:
Փաստաթղթում նշված է, որ չվերթները ՌԴ-ից Թեհրան, Իսֆահան, Մաշհադ, Ռեշտ և երեք այլ քաղաքներ կարող են իրականացվել իրանական կողմի հայեցողությամբ:
Իրանից ՌԴ թռիչքներն իրականացվելու են Մոսկա, Սանկտ Պետերբուրգ, Աստրախան, Կազան, Ուֆա, Սոչի և ևս մեկ քաղաք`ռուսական կողմի հայեցողությամբ, որին պետք է հավանություն տրվի ավելի ուշ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից