Թուրք փաստաբանները մեղադրանք են ներկայացրել երկրի իշխանությունների դեմ
Աշխարհ
Թուրքիայի 10 նահանգից մոտ 1000 փաստաբան մեղադրանք է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրքական կառավարության ու թուրք պաշտոնյաների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ստամբուլի արդարադատության պալատի առջև հավաքված փաստաբանների անունից ելույթ ունեցած Սինան Զինջիրը նշել է, որ Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքների անվան տակ քուրդ բնակչությունը կոտորածի է ենթարկվում: «Այդ կոտորածների պատասխանատու Թուրքիայի Հանրապետության նախագահի, զինվորականների, պաշտոնյաների և կառավարության անդամների, Ազգային հետախուզական ծառայության դեմ մեղադրանք ենք ներկայացնելու»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունները խախտել են երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև հանցագործություն են իրականացրել մարդկության դեմ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից