Թաքնված տեսախցիկն արձանագրել է Ավակովի որդու կոռուպցիոն գործունեությունը
Աշխարհ
Ուկրաինացի լրագրողները գրում են, որ հայտնվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու՝ Ալեքսանդրի, կոռուպցիոն գործունեության տեսանյութը: Ձայնագրությունն, իբր արվել է 2014-ի դեկտեմբերի 3-ին, ՆԳ նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի աշխատասենյակում:
Դատելով տեսանյութից՝ մի մարդ, ով նման է Ավակովի որդուն, պայմանավորվում է ՆԳՆ պայուսակների մեծ խմբաքանակ առաքելու շուրջ և կանխավճար է խնդրում: Նա պնդում է, որ մինչև Նոր տարի (2015 թ.) կարող է 100 պայուսակ մատակարարել:
Չեբոտարն ասում է, որ Ամանորից հետո ներքին գործերի նախարարության կգնի ևս 2 հազար պայուսակ: «Սխեմա» ծրագրի լրագրողները կարծում են, որ տեսանյութն իսկական է և կարող է որպես ապացույց ծառայել, որ Ավակովի որդին պետական գնումների ոլորտում հանցագործությունների հանցակից է եղել: Նշենք, որ մինչև 2015 թվականի մայիսը Չեբոտարը պատասխանատու էր հենց այդ ոլորտի համար: Ալեքսանդրը հերքում է մեղքը, ընդգծելով, որ պայուսակների գնման հետ առնչություն չունի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից