Էրդողանը բացահայտել է ՌԴ-ի դեմ դավադրությունը
Աշխարհ
Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս պրանկերների հետ հեռախոսազրույցում, ովքեր ներկայացել են որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո և վարչապետ Արսենի Յացենյուկ, բացահայտել է Ռուսաստանի վերաբերյալ գաղտնի ծրագրերը: Այդ մասին հայտնի է դարձել ռուս պրանկերների հետ թուրք առաջնորդի զրույցի ամբողջական տեքստի հրապարակումից հետո, փոխանցում է РЕН ТВ-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հետ միավորվելու մտադրության մասին՝ ՌԴ-ի դեմ գործելու համար: Թուրքիայի առաջնորդն ուրախությամբ է ընդունել տվյալ առաջարկը, որը եկել է ուկրաինական կողմից:
Էրդողանը հայտարարել է նաև, որ մտադիր չէ ներողություն խնդրել Սիրիայի երկնքում խոցված Սու-24-ի համար: Սակայն հրաժարվել է ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուին պարգևատրելու «Կիևի» առաջարկից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից