Սիրիայում դիմադրությունը Ռուսաստանին կօգնի դադարեցնել փախստականների հոսքը. Դավութօղլու
Աշխարհ
Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն Հաագայից վերադարձի ճանապարհին հայտարարել է, որ Սիրիայում դիմադրությունը ռուսական քաղաքականությանը, իբր, կարող է դադարեցնել փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկիչները փորձում են մտնել Թուրքիա՝ «լուծվելով» Հալեպի խաղաղ քաղաքացիների շրջանում:
«Երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Թուրքիա, ես նրան ասացի, որ դեպի Եվրոպա փախստականների հոսքը դադարեցնելու համար, նախ պետք է կանգնեցնել իրենց հոսքը դեպի Թուրքիա: Իսկ դրա համար անհրաժեշտ է կանգնեցնել Ռուսաստանին: Մերկելը նշել է, որ մենք ճիշտ ենք, և մենք այդ նախաձեռնությամբ հանդես ենք եկել ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում: Ավստրիան ասել է, որ կաջակցի մեզ: ԵՄ-ն այդ համատեքստում (փախստականների խնդրի) առաջին անգամ Ռուսաստանի նկատմամբ հստակ դիրքորոշում է ցույց տալիս», - ասել է Դավութօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից