Մեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբ Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումը Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում Արիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ Թրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Նեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունի Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև Հորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվել Դեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել է 

Ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ, այլ Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիա՝ ընդդեմ վարչապետի. Արմեն Բադալյան

Վերլուծական

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան ձեռնտու է գործող նախագահին, բայց ոչ ՀՀԿ-ին: Ներքաղաքական իրադարձությունների շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

- Պարոն Բադալյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ է ձգձգվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումը:

- Կոալիցիայի մասով կարող ենք ասել, որ դա ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա է, այլ գործող նախագահ-ՀՅԴ կոալիցիա՝ ընդդեմ վարչապետի թևի, որը կապված է 2017-2018 թավականներին գործող նախագահի քաղաքական ապագայի հետ: Եվ բնականաբար, գործող նախագահը պետք է չեզոքացնի իրեն սպառնացող վտանգը, որն այս պահին գործող վարչապետն է: Իսկ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հարցազրույցներից մեկում ասել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո ակնկալում է բարձր պաշտոն զբաղեցնել: Բարձր պաշտոն զբաղեցնելն էլ հասկացվում է՝ որպես վարչապետի պաշտոնում հայտնվելը, քանի որ նախագահի պաշտոնն արդեն այն կշիռը չի ունենա: Հետևաբար նրանց միջև կոալիցիոն բանակցությունների ձգձգումն այս չերևացող պայքարն է: Իհարկե, այս պարագայում «Դաշնակցությունն» այլ խնդիրներ է լուծում՝ փորձելով տիրանալ վարչական ռեսուրսների։ Եվ այդ վարչական ռեսուրսներին տիրանալով՝ ՀՅԴ-ն փորձում է իր տեղն ապահովել առաջիկա խորհրդարանում: Եթե նրանք խորհրդարան չկարողանան մտնել, ապա խնդիրներ կառաջանան թե՛ կուսակցության ներսում, թե՛ դրսում։ Կարող ենք ասել, որ Հանրապետականում ոչ բոլորն են ցանկանում իրենց պաշտոնները զիջել դաշնակցականներին՝ հանուն գործող նախագահի քաղաքական ապագայի։ Ոչ բոլոր հանրապետականներն են կողմ գործող նախագահին տեսնել ապագա վարչապետի պաշտոնում։ Այստեղ ավելի շուտ չերևացող պայքար է ընթանում, որն իր տրամաբանական ավարտին չի հասել։ Հուշագրի ստորագրման ձգձգման համար, միգուցե, ուրիշ այլ պատճառներ կան։ Լրագրողներն այդպես էլ հարց չտվեցին՝ ո՞վ է բանակցություններ վարում կոալիցիոն հուշագրի ստորագրման համար, կոնկրետ ո՞վ՝ ՀՀԿ ղեկավար գործիչնե՞րը, թե՞ Սերժ Սարգսյանը։ Դա նշանակում է, որ այդ գործընթացն ավելի շատ պետք է գործող նախագահին, քան թե ՀՀԿ-ին։

- Պարոն Բադալյան, անդրադառնալով ընդդիմությանը՝ ապագա խորհրդարանում քաղաքական ընդդիմադիր ուժերից որի՞ն եք տեսնում։

- Բնականաբար, հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ որ ընդդիմադիր ուժը կկարողանա հայտնվել Ազգային ժողովում, որովհետև դեռ պետք է տեսնել նրանց աշխատանքը։ Ովքեր առավել գրագետ աշխատանք կիրականացնեն, նրանք էլ կհայտնվեն խորհրդարանում։ Եթե աշխատանքներ չկատարվեն, բնականաբար, չեն մտնի այդ խորհրդարան, որովհետև ավելի է խստացվելու ամեն ինչ։ Այսպես ասած՝ իշխանության համար առավել դժվար կլինի «սարքովի» ընդդիմությանը տանել խորհրդարան։ Այնուամենայնիվ, կգտնվեն որոշ կուսակցություններ, որոնք կփորձեն աշխատանք տանել՝ խորհրդարան մտնելու համար։ Բայց չեմ կարող անուններ տալ, որովհետև դեռ հստակ չէ։ Ինչպիսի՞ աշխատանք կտանի ընդդիմությունը, արդյոք դա բավարար կլինի՞, իշխանությունը կկարողանա՞ ստեղծել կեղծ ընդդիմադիր կուսակցություն և «ռասկռուտկա» անել, ինչպիսի՞ն կլինեն գործող նախագահի և ԲՀԿ-ի հարաբերությունները, Արա Աբրահամյանը կուսակցություն կստեղծի՞, թե՞ ոչ։ Շատ հարցեր դեռ կան, որոնց պատասխանները չկան։ Այդ իսկ պատճառով չենք կարող հստակ ասել, թե որ ընդդիմադիր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվելԻսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի (տեսանյութ) Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղությանԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆՇինանյութի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Caribbean Princess զբոսանավում 268 մարդ վարակվել է նորովիրուսովՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերըԵվրոպայի գլխավոր բանկում փոփոխություն․ դե Կոսը՝ Լագարդի փոխարենZara-ն ու H&M-ը փոխում են պատվերների ուղղությունը․ 254 միլիոն դոլարի տեղաշարժԱլեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԷստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահելՀայ մարզիկների առաջին մեդալները խուլերի ըմբշամարտի ԵԱ-ումՌուբիոյից բացատրություն են պահանջում․ օգնության գործակալության շուրջ նոր վեճԴավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանՏոկաևն առաջարկել է Ղազախստանում մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել Պուտինի առաջարկը․ արհեստական բանականության նոր ռազմավարություն՝ մինչև 2036-ըՀաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերըԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Իրանի կողմից քիմիական զենքի մշակման մասին հայտարարություններին
Ամենադիտված