Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանը Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվել Տավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատել Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան Աբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներում Միրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասին ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ Միրզոյան Չգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ Միրզոյան Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․Միրզոյան TRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէ 

«Առավոտ». Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսևորումները. ՍԴ նախագահի հոդվածը

Հայկական Մամուլ

«Առավոտ» թերթը ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հոդվածը, որում ասվում է.

Ի՞նչ են վկայում «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի և ԱՄՆ «Ազատության տուն» կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարված դիտարկումները:

Նախ' ուշագրավ է, որ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ուսումնասիրման առարկա դարձած 102 երկրից միայն 17-ում է, որ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը 20 տոկոսից ցածր է, և միջին թիվը 13.5 տոկոս է: Ամենացածր կոռումպացված երկրների առաջին հնգյակում են Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան և Ֆինլանդիան:

Երկրորդ' թվով 14 երկրներում կոռուպցիայի միջին մակարդակը կազմում է 30.14 տոկոս: Այս խմբում է նաև ԱՄՆ-ը, որտեղ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը կազմում է 25 տոկոս: Ֆրանսիայում այն նույնպես 25 տոկոս է, Էստոնիայում' 22, Վրաստանում' 27, Պորտուգալիայում' 28, Իսպանիայում' 31, Չեխիայում' 34, Լեհաստանում' 35, Սլովենիայում' 40 տոկոս և այլն:

Երրորդ' երրորդ խումբ երկրներում, որոնք թվով 11 են, կոռուպցիայի միջին մակարդակը 46.37 տոկոս է: Այս խմբում են նաև Իտալիան /41տոկոս/, Հունաստանը /46 տոկոս/, Խորվաթիան /46 տոկոս/, Ռումինիան /48 տոկոս/, Չինաստանը /49 տոկոս/ և այլն:

Չնայած այս ծրագրում Հայաստանը և մի շարք այլ երկրներ ներառված չեն, այսուամենայնիվ, «Ազատության տուն» կազմակերպության և «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Չեխիայի և Հայաստանի վերաբերելի տվյալների համադրմամբ կատարված հաշվարկները վկայում են, որ Հայաստանը նույնպես կարող էր ընդգրկվել այս խմբում' մոտավորապես 46 տոկոս կոռուպցիայի մակարդակով, որը նույնպես մտահոգիչ թիվ է եւ համարժեք ներազդման քայլեր է պահանջում:

Չորրորդ' «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված 102 երկրներից 2015 թվականին 60-ում պետական իշխանության մարմինների կոռումպացվածության աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի: Ծրագրում ընդգրկված Արեւելյան Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից դրանց թվում են Հունգարիան, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը, Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլդովան եւ այլն:

Այն փաստը, որ ուսումնասիրված երկրների 58 տոկոսից ավելիում կոռուպցիայի մակարդակը 50 եւ ավելի տոկոս է, վկայում է ահագնացող չափերի ու ընդգրկման հասնող մետաստազի մասին, որի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը համարժեք չեն վտանգի աստիճանին: Նման ցուցանիշը նաև սահմանադրականության լրջագույն դեֆիցիտի վկայություն է ու սոցիալական կատակլիզմների պատճառ:

Հինգերորդ' եթե փորձում ենք այդ ծրագրի տեղեկատվության շրջանակներում գնահատել վերջին երեք տարիների դինամիկան, ապա մի շարք երկրների համար այն ունի հետեւյալ պատկերը. ԱՄՆ-ում վերջին երեք տարում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է 3 տոկոսային կետով' 22-ից հասնելով 25 տոկոսի, Հունգարիայում այն բարձրացել է 22 տոկոսային կետով' 28-ից հասնելով 50 տոկոսի, Լեհաստանում բարձրացել է 17 տոկոսային կետով, Թուրքիայում' 6, Բուլղարիայում' 7, Մոլդովայում' 5 տոկոսային կետով եւ այլն:

Վեցերորդ' վիճակն ավելի վատթար է հասարակական տրանսֆորմացիա ապրող շատ երկրներում' հատկապես վերջին տասնամյակի տվյալներով: Նման պատկերի բացահայտման համար առավել լայն հնարավորություն է ընձեռում «Ազատության տուն» կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկատվությունը 2006-2015 թվականներին /տե’ս Nations in Transit 2015, էջ 24/: Ըստ այդ տվյալների նշված տարիներին վերափոխվող հասարակական համակարգերում կոռուպցիայի գործակիցը, հետեւաբար' նաեւ դրա փաստացի մակարդակը, մասնավորապես.

ա/ աճ է գրանցել.

Բուլղարիայում 13.3 տոկոսով, Հունգարիայում' 25.0, Լեհաստանում' 7.7, Սլովակիայում' 25.0, Սլովենիայում' 11.1, Ադրբեջանում' 8.0, Ռուսաստանի Դաշնությունում' 12.5, Ուկրաինայում' 4.3, Ուզբեկստանում' 3.8 տոկոսով,

բ/ իջել է.

Վրաստանում' 18.2 տոկոսով, Լատվիայում' 7.7, Լիտվայում' 12.5, Խորվաթիայում' 15.8, Մակեդոնիայում' 10.5, Չեռնոգորիայում' 4.8, Սերբիայում' 10.5, Հայաստանում' 8.7 տոկոսով:

Յոթերորդ' ըստ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի' Նախկին ԽՍՀՄ պե­տություններից կոռուպցիայի առումով առավել վտանգավոր վիճակ է արձանագրվել Մոլդովայում, որտեղ այն գնահատվում է 72 տոկոս, Ղրղզստանում' 70 տոկոս, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում' 64 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում և Ադրբեջանում' 56 տոկոս, Ղազախստանում' 55 տոկոս:

Երկրում սահմանադրականության վիճակի գնահատման տեսանկյունից բերված ընդհանուր պատկերը հասարակական օրգանիզմի իմունային անբավարարության վիճակի արտացոլանքն է և հաղթահարման համարժեք մոտեցումներ է պահանջում:

Չենք բացառում, որ շատերը թերահավատորեն կվերաբերեն հիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացվող ուսումնասիրությունների արդյունքներին: Մենք կարծում ենք, որ ընդհանրական պատկերն առկա իրավիճակին համարժեք է, իսկ խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե «ծուռ հայելուն» մեղադրելու տրամաբանությամբ, այլ յուրաքանչյուր երկրում իրավիճակի օբյեկտիվ ու բազմագործոն ախտորոշման ու համարժեք լուծումներ գտնելու ճանապարհով:

Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած հանձնաժողովի գործունեությունը կշարունակի անպտուղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նման համակողմանի ու բազմագործոն ախտորոշում արված չէ ու դրանից բխող ծրագրանպատակային համարժեք քայլեր ձեռնարկված չեն:

Այս հարցում ձևական մոտեցումը ոչինչ չանելուց առավել վտանգավոր է:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ամենադիտված