Թող կանայք հանգստանան, տղամարդիկ՝ աշխատեն. վարչապետը կատակեց, բայց ընդունեց՝ Մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է
Հասարակություն
Այսօր կառավարության հերթական նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը ոչ աշխատանքային օր դարձնել:
Մարտի 5,6, 7, 8-ը կլինի ոչ աշխատանքային, բայց մարտի 7-ի փոխարեն աշխատանքային օր է դառնում մարտի 12-ը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս փոփոխության վերաբերյալ վարչապետն առարկություններ ուներ և դիմեց կառավարության անդամներին՝ հարցի վերաբերյալ կարծիքներ արտահայտելու համար, սակայն վերջիններս ոչ մի առարկություն չունեին.
«Ոնց որ դեմ չեք, հա՞»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց վարչապետն ու կատակեց. «Դե ուրեմն՝ թող կանայք հանգստանան, տղամարդիկ՝ աշխատեն»:
Կառավարությունն ընդունեց նախագիծը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ