Խուճապի չմատնվեք, ամեն ինչ նորմալ է. Վահրամ Բաղդասարյանը՝ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին
Հասարակություն
Մի անհագստացեք, խուճապի չմատնվեք, ամեն ինչ նորմալ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակին:
«Նրա հետ ամեն ինչ կարգին է: Խոսել եմ հետը, իրեն դրական էր զգում»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ երեկոյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին տեղափոխել էին 1-ին համալսարանական հիվանդանոց։ Մեզ հետ զրույցում հիվանդանոցից հայտնել էին, որ Սահակյանի մոտ եղել է արյան բարձր ճնշում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ