Ղազախստանը, Վրաստանը և Ադրբեջանը երկաթուղային կոնսորցիում են հիմնադրում
Վրաստան
Փետրվարի 17-ին Թբիլիսիում Վրաստանի և Ղազախստանի կառավարական գերատեսչությունների միջև քննարկումների գլխավոր թեման հանդիսացել է անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, հանդիպումից հետո Ղազախստանի կառավարական պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Բակիջան Սագինտաևը հայտարարել է, որ Վրաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվել են երկաթուղային կոնսորցիում ստեղծելու մասին, որը կապահովի Չինաստանի նավահանգիստներից Բաթումի նավահանգիստ, այնտեղից էլ Թուրքիա և Եվրոպա բեռների փոխադրումը:
«Դա շատ շահավետ տարանցիկ երթուղի է բոլորի համար, և մենք բոլորս լրջորեն շահագրգռված են նման կոնսորցիումի ստեղծումով», -հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը