Վարչապետը նախարարին չի նախատել, այլ տվել է բավարար գնահատական
Հայաստան
Կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, որ Հովիկ Աբրահամյանը դժգոհել է պետպատվերով բուժօգնության հետ կապված բողոքների ավելացման առթիվ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախարարն ասաց, որ երեկ հաշվետվություն է եղել և գնահատվել է բավարար: «Եղել են որոշակի խնդիրներ, առաջարկներ, քննարկվում են օպտիմալացման խնդիրներն ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա»,- ասաց Մուրադյանը:
Նշեց, որ տարիների ընթացքում կուտակված խնդիրներ գոյություն ունեն, և իրենք փորձում են այդ խնդիրները նախ վերլուծել, այնուհետև դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմներ մշակել:
«Անցյալ տարի շուրջ 400.000-ից 329 հազար դեպքը ֆինանսավորել է պետությունը և այս տարի 326 հազար դեպք ևս ֆինանսավորվել է: Այդ մեծ բեռը վերցրել է իր վրա պետությունը, և աշխատանքի ընթացքում կարող են լինել խնդիրներ»,- ասաց նախարարը:
Հարցին, թե այսինքն վարչապետն իրեն չի՞ նախատել, պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ բավարար գնահատական է տրվել»:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը