Զիկա վիրուսը Հայաստանում չկա. նախարար
Հասարակություն
ՀՀ-ում զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ դրանք առաջանում են որոշակի բնակլիմայական պայմաններում:
Այդ վիրուսով մարդը կարող է վարակվել միայն այլ երկրներում լինելու ընթացքում, որտեղ այդ մոծակները կան:
Նշենք, որ չեն բացառվում ներկրվող դեպքերը, հատկապես պետք է ուշադիր լինեն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողները:
Այս վիրուսի բռնկման ընթացքում հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը