«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին 

Մարդկանց են գողանում. տուրիստական ընկերությունները դեպի Եգիպտոս տուրեր չեն վաճառում

Հասարակություն

Անցած տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանին պատկանող Airbus A321 ինքնաթիռը Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, վթարվել էր։ Ինքնաթիռի անկման պատճառով մահացել էին 217 ուղևորները և 7 հոգանոց անձնակազմը: Ավելի ուշ հաստատվեց, որ ինքնաթիռի անկման պատճառը ներսում տեղադրված ռումբն է եղել, այսինքն՝ ռուսական ինքնաթիռը ենթարկվել է ահաբեկչության։

Դեպքից հետո շատ երկրներ արգելեցին թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոս: Հայաստանը ևս բացառություն չէր. չնայած պետական մակարդակով չարգելեցին թռիչքները դեպի Եգիպտոս, սակայն մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծվեց: Եգիպտոսը, որը համարվում է զբոսաշրջության և հանգստի լավագույն երկրներից մեկը, շեշտակիորեն հեղինակազրկվեց և զբոսաշրջիկների համար դարձավ կյանքի համար վտանգավոր երկիր։

ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց հայաստանյան տուրիստական ընկերություններից պարզել, թե այս՝ մոտ 4 ամսվա ընթացքում դեպի Եգիպտոս չվերթներն ավելացե՞լ են, թե՞ պակասել։

«ԳՈԼԴ ԹՐԵՎԼ» ընկերության հիմնադիր տնօրեն Մարգարիտա Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում ընդհանրապես տուրեր չեն վաճառել դեպի Եգիպտոս, և պատճառը տեղի ունեցած դեպքերն են։ «Մենք առաջին օպերատորն ենք եղել, որ դեպի Եգիպտոս տուրեր ենք արել, բայց հիմա ընդհանրապես չենք վաճառում։ Եվ հետո, այդ դեպքերից հետո մենք էինք դադարեցրել չվերթները, խորհուրդ չէինք տալիս գնալ։ Կարող եմ ասել՝ 98 տոկոս մարդիկ չեն գնում, վախենում են։ Միայն ինքնաթիռի դեպքը չէր, էս ընթացքում լիքը դեպքեր են եղել, մարդկանց են գողանում։ Հետո այդ պատասխանատվությունը մեզ վրա է մնում»,- ասաց տուրիստական ընկերության տնօրենը։

«ՋՈՅ ՏՈՒՐ» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ այս ընթացքում դեպի Եգիպտոս տոմսերի վաճառք եղել է, սակայն դա կազմում է ընդհանուր վաճառքի մեկ տոկոսը. «Մարդիկ խուսափում են, վախը կա: Նոր տարվանից հետո ասեմ, որ ընդամենը 1-2 հարցում է եղել՝ Եգիպտոս տուրերի հետ կապված, այն էլ հետո չեն գնել, փոշմանել են: Պատճառը վախի մթնոլորտն է»,- նշեց տուրընկերության տնօրենը։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Եգիպտոսի, դեպի Դուբայ թռիչքներն շատ ավելի հաճախ են լինում։

Երևանում գործող մեկ այլ տուրիստական ընկերության՝ «ԲԼԵՍԻՆԳ ՏՈՒՐ»-ի հիմնադիր տնօրեն Էլեն Հայրապետյանը մեզ փոխանցեց, որ հիշյալ դեպքերից առաջ տուրերի վաճառքն ավելի ակտիվ էր, քան հիմա: «Բայց այնպես չէ, որ չեն գնում։ Գնացողը գնում է: Բայց, իհարկե, նվազել է։ Մարդկանց մոտ վախի մթնոլորտ է։ Մանավանդ այն դեպքից հետո, երբ Հուրգադա մտան, հյուրանոցներում մարդկանց սպանեցին»,- շեշտեց տուրիստական ընկերության տնօրենը։ Վերջինս կարծիք հայտնեց, որ շուտով կսկսվի դեպի Եգիպտոս տուրերի ավելի ակտիվ վաճառքը։

«Եգիպտոսի վերաբերյալ շատ ակցիաներ, առաջարկներ կան, ունենք մի շարք տուրեր այնպիսի հյուրանոցներում, որտեղ շատ ավելի հանգիստ է։ Եթե տուրսիտական որևէ ընկերություն լավ առաջարկ է անում, օրինակ՝ 407 դոլարով հինգաստղանի հյուրանոցում հանգստանալը, ապա մարդիկ համաձայնվում են։ Մենք նաև ճշտում ենք այնտեղ իրավիճակը, այս պահին հանգիստ է»,- ավելացրեց Էլեն Հայրապետյանը։ 

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ այնուամենայնիվ, դեպի Եգիպտոս չվերթները նվազել են, հայ զբոսաշրջիկները նախընտրում են այլ երկրներում հանգստանալ, վճարել ավելի շատ և տվյալ երկրում ապահով զգալ, քան մեկնել Եգիպտոս։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն
Ամենադիտված