Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունը Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան Չինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով 17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին 

«Կիսաբաց լուսամուտներից» մինչև նախարարություն…

Վերլուծական

Այն, որ մեր երկրի բնակչության մի ահռելի զանգված, Հայաստանի Հարապետության ծագման օրվանից սկսած, գոյատևում է սոցիալական վատագույն պայմաններում՝ բախվելով գրեթե բացառապես երրորդ աշխարհի երկրների հասարակություններին բնորոշ խնդիրների, ցավալի, բայց անհերքելի իրողություն է:

Մեր երկրում այս երկարուձիգ տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց ստեղծել այնպիսի սոցիալ-տնտեսական համակարգ, որը ոչ թե մարդուն կճզմեր, կստիպեր խորասուզվել կյանքի հատակը, այլ կօգներ գոյատևել, քիչ թե շատ, տանելի պայմաններում: Իսկ չհաջողվեց մեզ կերտել մեր պատկերացրած համակարգը նաև անբարեխիղճ չինովնիկների մեղքով, որոնք, իրենց վստահված պաշտոնները ի շահ հասարակությանը բանեցնելու փոխարեն, սկսեցին լծվել անձնական հարստություն կուտակելու գործին՝ արդյունքում տապալելով գրեթե բոլոր այն ծրագրերը, որ առաջ էին քաշվել՝ Հայաստանում սոցիալական իրավիճակը շտկելու նպատակով: Ավելին՝ որքան էլ զարմանալի թվա, նրանցից շատերը մինչև հիմա էլ հրաժարվում են սեփական մեղքն ընդունելուց երկրում ստեղծված վատթար մթնոլորտի հետ կապված:

Արտեմ Ասատրյանը, ով, ինչպես գիտեք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է, հանդես է եկել, ըստ մեզ, բավական զավեշտալի հայտարարությամբ՝ պնդելով, որ եթե չլինեին սոցիալական տրանսֆերտները՝ կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա երկրում աղքատությունը շատ ավելի մեծ ծավալներ կունենար։ Ըստ նրա՝ եթե օրինակ՝ 2014 թվականի տվյալներով մենք ունենք 30% աղքատության մակարդակ, ապա հակառակ պարագայում աղքատությունը կլիներ շուրջ 50%, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ ներկայինից ավելին կլիներ մի ամբողջ 6 անգամով:

Հետաքրքիր է՝ եթե մի երկրում, ուր նվազագույն սպառողական զամբյուղը 60 000-ից ավել է, իսկ միջին թոշակի չափը՝ մոտավորապես 41 000 դրամ, ինչպե՞ս կարելի է պնդել, թե շնորհիվ պետական չեղած հոգածության Հայաստանում ծայրահեղ չքավորության մակարդակը 6 անգամ պակաս է, քան կարող էր լինել իրականում: Մնում էր, որ ասեր՝ իմ շնորհիվ է, որ դուք բոլորդ՝ ազգաբնակչությո՛ւն, կարողանում եք հաց ուտել… Հետաքրքիր է՝ երբ պետական պաշտոնյան պատրաստվում է հարցազրույց տալ, մի՞թե նախապես չի փորձում համակարգել սեփական մտքերն ու նոր միայն նետվել բարձրախոսի առաջ:

Ցո՛ւյց տվեք մեզ գոնե մեկ չքավորի, ով դադարել է այդպիսին լինելուց միմիայն շնորհիվ պետական սոցիալական քաղաքականության: Եթե պետական այն մարմինները, որոնք ուղղակիորեն առնչվում են քաղաքացիների սոցիալական խնդիրներին, ի վիճակի լինեին՝ նրանց «մատից փուշ հանելու», ազգիս կեսը, կներե՛ք, «Կիսաբաց լուսամուտներ» ու «Սուր անկյուններ» չէր դիմի՝ սեփական տարրական խնդիրների լուծման հույսով. ցավալի է, բայց, փաստ՝ ներկայումս հեռուստատեսությունն է դարձել այն առաջին օղակը, որին մարդիկ դիմում են՝ սեփական սոցիալական կարիքներն ու ոտնահարված իրավունքների հետ կապված հարցերը լուծելու համար՝ շատ լավ իմանալով այն նախարարության տեղն ու հասցեն, որի երկարամյա ղեկավարն է նույն Արտեմ Ասատրյանը:

Իհարկե, երկրում ստեղծված սոցիալական բարդ իրավիճակի, աշխատավարձերի, թոշակների, սոցիալական նպաստների այսչափ ցածր լինելու ողջ պատասխանատվությունը բարդել բացառապես Ասատրյանի վրա, ոչ ոք այստեղ չի պատրաստվում. այդ բոլոր խնդիրները համակարգային չկայացվածության արդյունք են: Բայց աչք փակել անպատասխանատու հայտարարությունների վրա, մենք ևս չենք կարող, քանի որ ջայլամային վարքագիծ ցուցաբերելը մեզ հատուկ չենք համարում ու սովորենք խնդիրները ներկայացնել այնպես, ինչպիսին դրանք կան իրականում: Իսկ իրականությունն այն է, որ Ասատրյանի կողմից ղեկավարվող նախարարությունն ամենևին էլ չի կարող պարծենալ իր արդյունավետությամբ ու հաճախ է հայտնվում զանազան սկանդալների կիզակետում՝ կապված, հատկապես, պետական միջոցների մսխման հետ. այ ա՛յդ մասին խոսեք, պարո՛ն նախարար, այլ ոչ թե ֆետիշացրեք այն, ինչն իրականում չկա…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչին
Ամենադիտված