Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

«Լևի» եկամտի նոր աղբյո՞ւր, թե՞ ազնիվ մղումներ…

Վերլուծական

Լսե՞լ եք ժողովրդական ասացվածքը, թե՝ ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը: Անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվում այս ասույթին, հիմա հնարավորություն կունենաք համոզվելու դրա ճշմարտացիության մեջ: Ինչպես գիտեք, ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգի բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունել էր մի որոշում, ըստ որի՝ 2016 թվականի մայիսից համակարգում մեկնարկելու է հավաստագրման գործընթաց, իսկ դրանից 5 տարի անց էլ հավաստագիր չունեցող բուժաշխատողները զրկվելու են մասնագիտությամբ աշխատելու իրավունքից: Իսկ հավաստագիր ձեռք բերելու համար, պարզվում է, հարկավոր է լինելու, որպեսզի բուժաշխատողը մասնակցի գիտաբժշկական սեմինարների, կոնգրեսների, գիտաժողովների, հրապարակի գիտական աշխատություններ, հոդվածներ՝ զարգացնելով իր համապատասխան գիտելիքներն ու հմտությունները: Այս ամենի արդյունքում, ըստ սահմանված կարգի, բժիշկները պետք է հավաքեն 220, իսկ միջին բուժաշխատողները՝ 140 կրեդիտ: Եթե ունենան նաև առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ, ապա կստանան անհրաժեշտ հավաստագիրը՝ 5 տարի վավերականության ժամկետով:

Առաջին հայացքից, ինչ խոսք, առաջադիմական նախաձեռնություն է, քանի որ, ըստ էության, փորձ է արվում մի նոր՝ առավել բարձր մակարդակի հասցնել ժողովրդին մատուցվող բուժօգնության որակը՝ փորձելով այս հարցում օրինակ վերցնել առավել զարգացած երկրների փորձը: Բայց որքան էլ տարօրինակ հնչի, շատերիս այս նոր որոշումը կարող է ոչ թե ուրախացնել,այլ գցել մտորումների ու անհանգստությունների գիրկը, քանի որ դժվար կարելի է պատկերացնել որևէ նորարարություն մեր երկրում, որը չենթարկվի տեղական իրողություններից բխող վտանգների. կոռուպցիան ու հովանավորչությունն այստեղ ևս կարող են իրենց սև գործն անել, ու արդյունքում ստացվի, որ, ասենք, համապատասխան հավաստագրման արժանանա ոչ թե արժանավորը, այլ նա, ով «թափով» ծանոթներ ունի համակարգում:

Բանից պարզվում է, որ նման մտավախություններ ունենք ոչ միայն մենք, այլև շատ բժիշկներ ու բուժաշխատողներ, որոնցից շատերի հավաստմամբ՝ այս ամենն արվում է՝ ընդամենը վերադասների համար հավելյալ «լևի» եկամտի աղբյուր ստեղծելու կասկածելի նպատակներից ելնելով, քանի որ սահմանված չափանիշներն ամենևին էլ չեն համապատասխանում այն իրական չափորոշիչներին, որոնցով որոշվում է այս կամ այն բժշկի ունեցած մասնագիտական որակները:

Շատերի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ում անհրաժեշտ լինի այդ հավաստագիրը, այս կամ այն կերպ ստանալու է՝ կիրառելով այն կոռուպցիոն մեխանիզմները, որոնք տարածված են մեր երկրում: Բժիշկներից շատերն էլ ուղղակի համոզված են՝ բժշկի մասնագիտական որակները սեմինարների մասնակցության քանակով չէ, որ կարելի է որոշել, կամ գիտաժողովները չեն, որոնց ներկա գտնվելով՝ բժիշկն ավելի լավ մասնագետ է դառնալու. բժշկին ամենից առաջ գնահատում են ըստ նրա կատարած գործերի, ունեցած աշխատանքային ստաժի ու այդ ընթացքում գրանցած դրական արդյունքների:

Համաձայնեք, որ որքան էլ տպավորություն ստեղծվի, թե նման կարծիք ունեցողները փորձում են «խտացնել գույները», սակայն համարել, որ նման տեսակետները միանգամայն սին են ու անհիմն, ևս չենք կարող. բոլորս ենք ծանոթ մեր իրականությանը, ԽԾԲ-ական ինստիտուտի հայաստանյան «ձեռքբերումներին»: Մնում է պարզապես հուսալ, որ ճիշտ այն պահից, երբ նոր որոշումը կմտնի ուժի մեջ, Առողջապահության նախարարությունը՝ ի դեմ նախարար Մուրադյանի, կդրսևորի համապատասխան աչալրջություն՝ հերթական անգամ չվարկաբեկվելու համար: Կարծում եք՝ իրատեսական չէ՞ նման հույսեր ունենալը. միգուցե…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված