Ջիհադիստները մահապարտների գոտիներով են կռվում Պալմիրայում
Աշխարհ
Պալմիրայի գրեթե բոլոր թաղամասերում Սիրիայի կառավարական զորքերի ու ԻԼԻՊ-ի զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցուցաբերում Պալմիրայի զինվորական օդանավակայանի ու միջնաբերդի հարակից թաղամասերում:
Զինվորականների խնդիրն է ոչ միայն գրավել քաղաքը, այլև ձգտել որքան հնարավոր է քիչ վնաս հասցնել Պալմիրայի հնագույն հուշարձաններին: Գրոհայինները՝ իմանալով այդ մասին, խորամանկության են դիմում՝ նրանցից ոմանք կռվում են մահապարտի գոտիներով, որպեզի հարկ եղած դեպքում իրենց պայթեցնեն պատմական հուշարձանների հետ միասին:
Նման պայմաններում է, օրինակ, ընթանում Ֆահրուտդինի պալատի գրոհը, որտեղ արգելափակված է մոտ 60 զինյալ:
Սիրիացի զինվորականները շարունակում են ահաբեկիչներին դուրս մղել նաև Հոմս նահանգից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը