Ոչնչացվել է ԻԼԻՊ-ի ջիհադիստների «ֆինանսների նախարարը»
Աշխարհ
ԻԼԻՊ-ի մի քանի առաջատար ղեկավարների, այդ թվում՝ Հաջի Իմամին, որը համարվում էր ջիհադիստների «ֆինանսների նախարարը», վերջին շաբաթում ոչնչացրել են Կոալիցիոն ուժերը: Նա նաև պատասխանատու էր խմբավորման օտարերկրյա ցանցի համար: Նրա իսկական անունը Աբդել Ռահման Մուստաֆա ալ-Կադուլի է, ծագումով Իրաքի Մոսուլ քաղաքից է, հայտնում է Euronews-ը:
«Մենք անցկացնում ենք ԻԼԻՊ-ի վերնախավի ոչնչացման շարունակական գործողություններ: Միայն այս շաբաթ ԱՄՆ-ի զինվորականներն սպանել են ահաբեկչական խմբավորման ղեկավարության նշանակալի ֆիգուրների, ներառյալ, ինչպես մենք ենք ենթադրում, Հաջի Իմամին, որն իրականացրել է ֆինանսների նախարարի դեր ու պատասխանատու է եղել որոշ միջազգային գործերի համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:
Հաղորդվում է, որ Հաջի Իմամն սպանվել է ավիահարվածի հետևանքով: Բացի այդ՝ ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, այդ ժամանակ ոչնչացվել է նաև ջիհադիստների ղեկավարներից մեկը՝ Վրաստանում ծնված Թարխան Բատիրաշվիլին, որը հայտնի էր որպես «Ումար-չեչենցի»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը