Դոնեցկում կրակ է բացվել ռուս լրագրողների ուղղությամբ
Աշխարհ
Ռուսական LifeNews հեռուստաալիքի նկարահանող խումբը Յասինովատայայի անցակետի մոտ հայտնվել է կրակահերթի տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը'այդ մասին «ՌԻԱ Նովոստի» -ին տեղեկացրել է Դոնեցկի պաշտպանության նախարարության կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը: «Այո, նկարահանող խումբը գտնվում էր այդ վայրում: Նրանք նկարահանում էին կատարում, ռեպորտաժ պատրաստում, այդ պահին են կրակ բացել նրանց ուղղությամբ»,- տեղեկացրել է Բասուրինը:
Նրա խոսքով' անցակետի ուղղությամբ կրակոցները , այդ թվում' հրետանու օգնությամբ, շարունակվում է, Դոնեցկ-Յասինովատայա մայրուղին փակ է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դոնբասում կրակի տակ են հայտնվել Դոնեցկի, Ռուսաստանի և Չինաստանի լրագրողները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը