Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձնական հանդիպումից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մերժել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպման առաջարկը: Այդ առաջարկն արվել էր Էրդողանի՝ ԱՄՆ կայանալիք այցին ընդառաջ: Միացյալ Նահանգների նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման անհրաժեշտություն պարզապես չկա:
«Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում Էրդողանի հետ չհանդիպելու որոշումը պետք չէ ընկալել որպես արհամարհանք, քանի որ նախագահներն ավելի վաղ՝ նոյեմբերին հանդիպել են Մեծ 20-յակի գագաթաժողովին Թուրքիայում և փետրվարին հեռախոսազրույց ունեցել»,- The Wall Street Journal-ը մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը:
Այսպիսով, ԱՄՆ այցի ընթացում Էրդողանի և Օբամայի միջև անձնական հանդիպում չի լինելու, չնայած նրան, որ 2013 թվականի վերջին այցի ընթացքում Օբաման անձամբ էր դիմավորել Էրդողանին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում