Երեք հրթիռ է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում
Աշխարհ
Մարտի 28-ին երեք հրթիռ է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում, դրանցից մեկն ընկել է օրենդիր ժողովի համալիրի բակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
«Երեք հրթիռ է ընկել խորհրդարանի նոր շենքի մոտ,- գործակալությունը մեջբերում է ականատեսի՝ Մոհամադ Սաֆի խոսքը:- Համենայն դեպս, նրանցից մեկն ընկել է շենքի բակում, այնտեղից սև ծուխ է բարձրանում»:
«Նախնական տվյալներով՝ գրոհի հետևանքով խորհրդարանական համալիրի ներսում ոչ ոք չի տուժել»,- «Սինհուա»-ին հայտնել է Աֆղանստանի անվտանգության ուժերի մի աղբյուր:
Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները խորհրդակցություն էին անցկացնում օրենսդիր մարմինի շենքում:
Հակակառավարական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը: Անցյալում Քաբուլի նմանօրինակ գնդակոծումներ էին կատարում «Թալիբան» շարժման զինյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը-ն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը