Թուրքիայում շարունակվում են զինվորականների դեմ քրդերի գործողությունները
Աշխարհ
Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Ուրֆայի նահանգում պայթյունի հետևանքով երեք զինծառայողներ ծանր վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել նահանգի ավտոմայրուղիներից մեկում այն ժամանակ, երբ այնտեղով անցնում էր ռազմական շարասյունը:
Նախնական տվյալներով՝ պայթյունն իրագործել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկները:
Միջադեպից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություններ են սկսել PKK-ի դեմ:
Անցյալ շաբաթվա ընթացքում PKK-ի ազատամարտիկների հետ փոխհրաձգությունների արդյունքում Թուրքիայում սպանվել են 8 և վիրավորվել 24 զինծառայող:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում