Ադրբեջանում ձերբակալվել է վրացական կրոնական կազմակերպության 58 անդաm
Աշխարհ
Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից վրացիներով խիտ բնակեցված Կախի շրջանում անօրինական կրոնական կազմակերպությունների դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է վրացական կրոնական կազմակերպության 58 անդամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական teleqraf.com կայքը:
Կախի ոստիկանությունը քաղաքի բնակիչ Գիվի Միխոեւիչ Խուսիշվիլիի տանն անցկացրած խուզարկության ժամանակ պարզել է, որ այն վերածվել է «ապօրինի կրոնական կազմակերպությանե նստավայրի: Ոստիկանությունը ձերբակալել է կրոնական կազմակերպության 58 անդամների, որոնցից 44-ը հանդիսանում են Կախի, 9-ը' Զաքաթալայի, 5-ը' Բաքվի բնակիչներ:
Ազգությամբ վրացի Գիվի Խուսիշվիլիի տանից ոստիկիանությունն առգրավել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների պետական կոմիտեում չգրանցված 19 DVD սկավառակներ, 2 տեսասկավառակ եւ 219 կրոնական գրականություն:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում