Ռուսաստանին և Թուրքիային հաշտեցնելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ձախողման. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար որևէ երկրների միջնորդական բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
Այս մասին ռուսական «ТВЦ» հեռուստաալիքի «Իմանալու իրավունք» ծրագրի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի են հանգեցրել Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Մոսկվային և Անկարային հաշտեցնելու Ադրբեջանի փորձերը:
«Գիտեք, այդ փորձերն ավարտվել են ոչ մի բանով, և ընդհանրապես, տվյալ դեպքում միջնորդության որևէ փորձեր հասկանալի պատճառներով դատապարտված են ձախողման», -ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում