ԻԼԻՊ-ն ահաբեկչություններ է պատրաստում Թուրքիայի մանկապարտեզներում
Աշխարհ
«Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակումներ են պատրաստում Թուրքիայի մանկապարտեզներում: Հարձակումների գլխավոր թիրախը հրեաների երեխաներն են: Այդ մասին հաղորդում է Sky News բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզության աղբյուրին:
Բացի այդ, ըստ հեռուստաալիքի, հարձակումներըը կարող են կատարվել Ստամբուլի դպրոցներում, երիտասարդական կենտրոններում և ժողովարաններում:
Ահաբեկչությունները կարող են տեղի ունենալ մոտ օրերս, և նույնիսկ ժամերի ընթացքում, զգուշացնում է աղբյուրը:
Այս կապակցությամբ, Թուրքիայի ոստիկանությունն արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը