EgyptAir առևանգված օդանավում մահապարտ կա. լրատվամիջոցներ
Աշխարհ
EgyptAir ավիաընկերությանը պատկանող առևանգված ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում, կարող է պայթուցիկ լինել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, օդանավի զավթման մասին հայտնել է ուղևորներից մեկը: Նա հաղորդել է նաև, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք կա: Ահաբեկիչը պահաջել է, որպեսզի օդանավը վայրէջք կատարի Կիպրոսում:
Մահապարտ ահաբեկչի խոսքով, ով զավթել է ինքնաթիռը, ինքը «շահիդի գոտի» է կրում:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմից գրավվել է: Նախնական տեղեկություններով՝ օդանավում 81 մարդ կա: Ուժայինները համոզում են տղամարդուն ազատ արձակել կանանց և երեխաների:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում